News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող լուրերը, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Աղդամի եւ Ֆիզուլիի ուղղությամբ ընթանում են մարտական գործողություններ, ոչ այլ ինչ են, քան երեւակայության արդյունք: Այդ մասին  NEWS.am-ին հայտնեցին ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից:

«Իրականում, համեմատած նախորդ օրերի հետ, հունիսի 7-ին լույս 8-ի գիշերը եւ օրվա ընթացքում առաջնային գծի տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախականության նկատելի աճ, որը սակայն որեւէ կերպ չի ազդել եւ չի ազդում ընդհանուր իրավիճակի վրա:

ԼՂՀ ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են սահմանագծի ողջ երկարությամբ տիրող իրավիճակը եւ պատշաճ կերպով իրականացնում իրենց առջեւ դրված մարտական խնդիրը»,- նշվում է հաղորդագրոթյունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ