News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մոտ հազար ներկայացուցիչներ՝ ծրագրավորողներ, ճարտարագետներ, բլոգերներ, օն-լայն լրագրողներ եւ սոցիալական ցանցերի ակտիվիստներ, հունիսի 9-10-ին հնարավորություն կունենան մասնակցելու «ԲարՔեմփ Երեւան 2012» ոչ պաշտոնական կոնֆերանսին (անվանվում է նաեւ «չկոնֆերանս»)։

«ԲարՔեմփը» Երեւանում անցկացվում է չորրորդ տարին անընդմեջ։ Ըստ barcamp.am կայքի` ԲարՔեմպը միջոցառումներ կազմակերպելու բոլորովին նոր ձեւաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, եւ հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։

Սովորաբար «ԲարՔեմփ» են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի եւ նոր մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։ Չկոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչը ապահովում է բաց քննարկումներ եւ մտքերի ազատ փոխանակում։

«ԲարՔեմփի» փիլիսոփայությունը հետեւյալն է. չկան հատուկ հրավիրված բանախոսներ, մասնակիցներն իրենք են զեկուցումներ անում եւ քննարկում դրանք։ Հակառակ ավանդական կոնֆերանսի՝ այստեղ օրակարգը ձեւավորվում է մասնակիցների կողմից եւ վերջնական տեսք է ստանում միայն միջոցառման բացումից հետո. մասնակիցները սպիտակ թղթի վրա ըստ ժամերի դասավորում են իրենց զեկուցումների թեմաները։

Սովորաբար երեւանյան ԲարՔեմպ-ներն անց են կացվում Հայաստանի ամերիկյան համալսարանի Փարամազ Ավեդիսյանի մասնաշենքում

«ԲարՔեմփ Երեւան 2012»-ի գլխավոր հովանավորն է «Օրանժ Արմենիան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ