News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել» ընկերությունն (ապրանքանիշը Beeline) աջակցում է Armenian Street Dance Contest 2012 փառատոնի եզրափակիչ փուլի անցկացմանը: Միջոցառումը կանցնի հունիսի 10-ին Երեւանում «Խուլ-համրերի մշակույթի պալատում»:

Եզրափակչում կպայքարեն 10 թիմ եւ ավելի քան 100 մասնակից Հայաստանից, Վրաստանից եւ Իրանից: Մասնակիցները հանդես կգան ինչպես թիմային պարային համարներով, այնպես էլ անհատական ծրագրով: Մրցումները կանցկացվեն պարային երեք ուղղություններով` փոփինգ(poping), բրեյք(break) եւ հիփ-հոփ (hip-hop): Փառատոնի հյուրերին եւ հանդիսատեսին կներկայացվի Street Dance պարերի պատմությունը` կենդանի կատարմամբ:

Փառատոնի շոու-ծրագիրը ներառում է Street Dance ոճի ելույթներ, ինչպես նաեւ պարային Street տարրեր: Առանձին ծրագրով հանդես կգա Axe Capoeira հայկական դպրոցը, կանցկացվեն Rap Battle и Beat Box Battle ոճի մրցումներ: Փառատոնի հաղթողները կստանան գավաթներ, պատվոգրեր եւ մրցանակներ, իսկ լավագույն երկու թիմերի մասնակցությամբ կնկարահանվի տեսահոլովակ:

«Աջակցությունը երիտասարդական նախաձեռնություններին «ԱրմենՏել» ընկերության կորպորատիվ սոցիալական  ռազմավարության հիմնական ուղություններից է: Beeline ապրանքանիշը` պայծառ է եւ ժամանակակից, եւ մենք միշտ ուրախ ենք օգնել երիտասարդ, աշխուժ եւ տաղանդավոր պատանիներին ու աղջիկներին ցուցադրել իրենց հմտությունները, գիտելիքներն ու տաղանդը: Ուրախ ենք սատարել ժամանակակից պարային արվեստին եւ բոլոր մասնակիցներին  մաղթում ենք հաջող ելույթներ», - ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Ադրենալին» էքստրեմալ մարզաձեւերի ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը նշեց. «Նման միջոցառումների անցկացումը շատ կարեւոր է մեր երիտասարդության համար, սա նաեւ լավ առիթ է տարածաշրջանային երկրների պարային դպրոցների սաների հանդիպման եւ փորձի փոխանակման համար: Հուսով ենք, որ այս միջոցառումը լինելով առաջինը, չի լինի վերջինը, եւ կձեւավորվի նմանատիպ միջոցառումների անցկացման բարի ավանդույթ»:

Փառատոնի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններին, ինչպես նաեւ մասնակիցների ցանկին կարելի է ծանոթանալ միջոցառման պաշտոնական կայքում` www.citylife.am: Միջոցառման կազմակերպիչներն են ՙԱդրենալին՚ էքստրեմալ մարզաձեւերի ասոցիացիան, Hip Hop Congress Armenia եւ CityLife:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ