News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի հետ Հայաստանի եւ Ղարաբաղի սահմանագիծը պետք է ամրացնել: Այդ մասին, այսօր` հունիսի 8-ին, լրագրողներին հայտնել է ընդդիմադիր Հայոց համազգային շարժման ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը` մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանագծի վերջին դեպքերը: Նա նշել է, որ միջազգային ուժերը չեն արձագանքում դեպքին` միայն ընդհանուր ցավակցություն հայտնելով:

«Այստեղ ես վստահում եմ ղարաբաղյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանին, ով կարծում է, որ պետք է ամրացնել պաշտպանության գիծը», - ասել է Իգիթյանը:

«Մեր ռազմավարական եւ ՀԱՊԿ-ի գծով գործընկեր Ռուսաստանը սահմանափակվել է անհանգստություն հայտնելով: Իսկ, ըստ ՀԱՊԿ փաստաթղթի, պայմանագրի երկրներից մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում ձեւավորվում է համատեղ հանձնաժողով նրա վտանգի պատճառները եւ աստիճանը քննելու համար: Եթե Ղարաբաղում  շփման եզրին պատահարների դեպքում ՀԱՊԿ-ը չի խառնվում, ապա տվյալ դեպքում ագրեսիան ուղղված է եղել  հենց ՀԱՊԿ անդամ Հայաստանի Հանրապետության դեմ», - նշել է ընդդիմադիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ