News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ազգամիջյան խտրականության հիման վրա» ներկայացվող միջադեպերի մեծ մասը իրականում կենցաղային բնույթ ունեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լեւոն Մուքանյանը`մեկնաբանելով Ռուսաստանում բնակվող հայերի մասնակցությամբ ընդհարումների մասին  պարբերաբար հաղորդվող տեղեկությունները:

«Իսկապես, ԶԼՄ-ներում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում մեկ այս, մեկ այն տարածաշրջանում կոնֆլիկտների մասին: Սակայն, երբ սկսում ես ուսումնասիրել հանգամանքները, պարզվում է, որ ազգությունը կապ չունի, իսկ իրական պատճառները կենցաղային բնույթ են կրում, կապված, օրինակ, բիզնեսի հետ»,-նշեց Մուքանյանը:

Նրա խոսքով` հաճախ գրվում է «ազգամիջյան բախման» մասին, քանի որ այդ թեման ավելի շատ է հետաքրքրում ընթերցողին: «Մենք շնորհակալ ենք ԶԼՄ ներկայացուցիչներին` լուսաբանումների համար: Խնդիրների մասին պետք է գրել: Սակայն չարժե նախապես գնահատականներ տալ, ամեն ինչ ներկայացնել որպես «ազգամիջյան խտրականութուն»: ԶԼՄ-ները հասարակության հայելին են, բայց չպետք է աղավաղված տեսքով ներկայացնեն իրականությունը»,-նշեց Մուքանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ