News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիան մի քանի ամիս առաջ հայտարարել է, որ կդադարեցնի հարաբերությունները Եվրամիության հետ` այդ կառույցում Կիպրոսի նախագահության շրջանում, եթե մինչ այդ չլուծվի Կիպրոսի խնդիրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը` ԵՄ-ի հետ շփումները ժամանակավորապես դադարեցնելու մասին:

«Թուրքիան փաստացի կատարել է իր խոստումը: Կարծում եմ, որ այդ հայտարարությունն, ավելի շատ, քարոզչական բնույթ է կրում: Անկարան, եթե նույնիսկ այդ դիրքորոշումն իրեն վնասում է, մանրամասն հաշվարկել է բոլոր քայլերը, դրական ու բացասական կողմերը եւ պարզել, որ դիվիդենտներն ավելին են, քան վնասները»,-նշեց փորձագետը:

Նա հիշեցրեց, որ Թուրքիան չի կասկածում ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի աչքին իր ունեցած հեղինակության վրա եւ դա թույլ է տալիս հանդես գալ նման կտրուկ հայտարարություններով:

«Նման հայտարարությունը երկակի ստանդարտների քաղաքականության վառ օրինակ է»,-ընդգծեց թուրքագետը, հավելելով, որ մի կողմից Թուրքիան օկուպացրել է Կիպրոսի մի մասը, մյուս կողմից չի ճանաչում ԼՂՀ ինքնորոշման իրավունքը: Նման դիրքորոշումը պետք է միջազգային հանրության ուշադրության առարկան դառնա, հատկապես, որ Թուրքիան աստիճանաբար էլ ավելի է լկտիանում եւ էլ ավելի խիստ քաղաքականություն վարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ