News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրամիության արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն, այսօր` հունիսի 8-ին, հայտարարություն է տարածել, որտեղ իր մտահոգությունն է հայտնել` կապված «Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկայնքով լուրջ զինված միջադեպերի» առնչությամբ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Բարձր ներկայացուցիչը խիստ մտահոգված է հունիսի 4-ին, 5-ին եւ 6-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ եւ խորը ափսոսանք է հայտնում մարդկային կորուստների առնչությամբ:

Բարձր ներկայացուցիչը կոչ է անում երկու կողմերին խստորեն հարգել հրադադարի ռեժիմը եւ զսպվածություն ցուցաբերել թե տեղերում, թե հնչող հայտարարություններում` կանխելու համար իրավիճակի հետագա լարումը, որը բավականին վատթարացել է վերջին ամիսների ընթացքում: Ուժի եւ դրա սպառնալիքի կիրառումը, ինչպես նաեւ ստատուս-քվոն չեն նպաստում գոյություն ունեցող հակամարտության կարգավորմանը:

Այս միջադեպերը եւս մեկ անգամ ընդգծում են ԵԱՀԿ-ի կողմից առաջարկված սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի գործելու կարեւորությունը: Բացի այդ, դրանք ամրապնդում են բանակցություններում առաջընթաց արձանագրելու անհրաժեշտությունը:

Բարձրագույն ներկայացուցիչը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին, որպես գործընկեր երկրներ, ավելացնել ջանքերը Մադրիդյան սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու հարցում, որպես խաղաղության հասնելու հիմք եւ ամբողջությամբ կատարել երկու կողմերի նախագահների հանձն առած պարտավորությունները` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: ԵՄ-ն վերահաստատում է իր լիակատար աջակցությունըը ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված համանախագահների ջանքերին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ