News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 9-ին, ընդունել է Լեհաստանի ազգային բանկի նախագահ Մարեկ Բելկային:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ընդգծելով հայ-լեհական կանոնավոր զարգացող հարաբերությունների բարձր մակարդակը՝ Հանրապետության ղեկավարն այդ գործում կարեւորել է երկկողմ բարձաստիճան փոխայցելությունները եւ հույս հայտնել, որ Լեհաստանի ազգային բանկի նախագահի այցը կնպաստի առեւտրատնտեսական եւ ֆինանսական ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանն ու խորացմանը:

Լեհաստանի ազգային բանկի նախագահ Մարեկ Բելկայի խոսքով, Հայաստանի կենտրոնական եւ Լեհաստանի ազգային բանկերի միջեւ փորձի եւ տեղեկատվության փոխանակումը լավ հիմքերի վրա է դրված, ինչը, հանդիպման մասնակիցների հավաստմամբ, շատ կարեւոր է եվրոպական ինտեգրման ուղին որդեգրած Հայաստանի ֆինանսական համակարգի առավել կատարելագործման համար:

Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են նաեւ տարբեր բնագավառներում երկու երկրների երկկողմ եւ բազմակողմ փոխգործակցության խորացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ