News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաց-ադրբեջանա-թուրքական համագործակցության նոր ձեւաչափն ուղղված չէ որեւէ երրորդ երկրի դեմ: Այս մասին, այսօր` հունիսի 9-ին, լրագրողներին հայտնել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն: «Նոր ձեւաչափն ուղղված չէ որեւէ մեկի դեմ եւ ծառայում է միայն մեր երկրների միջեւ ռազմավարական համագործակցության արապնդմանը»,-ասել է նա:

Վաշաձեի խոսքով, ստորագրված հռչակագիրն ընդգծում է «ռազմավարական հարաբերությունները» հարեւան երկրների միջեւ, որոնք արդեն համատեղ մի շարք տարածաշրջանային նախագծեր են իրականացրել տնտեսական ոլորտում:

«Մենք որոշեցինք ձեւակերպել մեր ռազմավարական համագործակցությունը եւ դրան մեծ դինամիզմ հաղորդել»,-ասել է Վաշաձեն, հաղորդում է «Էխո Կավկազա»-ն:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին թուրքական Տրապիզոն քաղաքում տեղի է ունեցել Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի արդյունքում ստորագրվել է համագործակցության Տրապիզոնի եռակողմ հռչակագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ