News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օսմանյան կայսրության ժամանակ պոլսահայերն ունեին ազգային, կրոնական եւ քաղաքական ժողովներ ունեին, որոնք Թուրքիայի հանրապետության ստեղծումից հետո ճնշման տակ փակվեցին եւ մնաց միայն պատրիարքարան: Այն դուր եկավ կրոնավորներին, քանի որ պատրիարքարանի ձեռքում մնաց միակ ուժը: Այս մասին հայ եւ թուրք լրագրողների հետ զրույցում ասաց Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը:

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի եւ Ստամբուլի մշակույթի համալսարանի Համաշխարհային քաղաքական զարգացումների կենտրոնի (GPOT) կողմից «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում հայ եւ թուրք լրագրողներից կազմված խումբը Ստամբուլում այցելեց «Ակոս»-ի խմբագրություն եւ զրուցեց գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշի հետ:

Լրագրողների հետ զրույցում Քոփթաշն անդրադարձավ պոլսահայ համայնքի խնդիրներին` շեշտելով համայնքի ներսում կազմակերպչական բացը, որի մի քանի պատճառներ ունի:  Քոփթաշի խոսքով` Օսմանյան շրջանում հայերն ազգային Սահմանադրաթյան շրջանակներում մի շարք կառույցներ են ունեցել, որը հավասար է եղել պետության մեջ պետություն հասկացությանը:

«Սակայն հանրապետության հռչակումից հետո դրանք ճնշման հետեւանքով մեկ առ մեկ փակվեցին: Մնաց միայն պատրիարքրանանը: Այս վիճակին կրոնավորները վարժվեցին եւ այն նրանց դուր եկավ, քանի որ պատրիարքարանը հայերի համար դարձավ միակ ուժը:

Թուրքիան ավելի ժողովրդավար կդառնա, եթե հայ համայնքը կարողանա կամք ցուցադրի` վերականգնելով նախկին կառույցները: Բայց քանի որ պատրիարքարանն այս գաղափարին աջակցություն չի հայտնում, մենք այս հարցում դժվարություններ ունենք: Այսինքն` հիմա դժվարությունները երկուսն են` թե պետության հետ հարցեր ունենք, թե համայնքի ներսում ունենք հարցեր, այդ թվում կրոնավորների եւ հիմնադրամների ատենապետների հետ:

Այս ամենն ավելի է դժվարացնում համայնքի կազմակերպման խնդիրը, որպեսզի հնարավոր լիներ պետության դեմ հանդես գալ ընդհանուր համայնքով»,-նշեց Քոփթաշը` շեշտելով, որ հրեաները նման կառույց, որը կոչվում է ազգային կոմիտե եւ ղեկավարում է հրեա համայնքին:

NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչն է խանգարում, որ Ստամբուլի հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչները ձեռնամուխ լինեն համայնքը ղեկավարող քաղաքացիական կառույց ստեղծելուն, «Ակոս»-ի խմբագիրը պատասխանեց, թե այս 100 տարիների ընթացքում համայնքի ազդեցիկները վարժվեցին առանց համայնքին հաշիվ տալու  փակ դռների հետեւում գործել: «Դժբախտաբար նրանք իրենց շահերն ավելի են գերադասում` չմտածելով, որ համայնքը ղեկավարող կառույցն ազգին օգուտ է»,-եզրափակեց Ռոբեր Քոփթաշը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ