News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Չինական կողմը շահագրգռված է հայ գործընկերների հետ հարաբերությունների խորացմամբ: Այդ մասին հայտարարել է Չինաստանի գլխավոր դատախազ Ցաո Դզյանմինն, այսօր` հունիսի 11-ին, Երեւանում երկու երկրների դատախազների միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո:  

«Այս տարի լրանում է մեր երկրների միջեւ դիվանագիտակամ հարաբերությունների հաստատման 20 տարին, եւ այդ պատճառով էլ մեր ներկայիս այցը կարեւոր նշանակություն ունի», - նշել է Չինաստանի գլխավոր դատախազը: Նա հիշեցրել է, որ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ գոյություն ունեն  բարեկամական հնագույն հարաբերություններ. «Մեր երկրները դեռեւս 2 հազար տարի առաջ կապված էին Մետաքսի Մեծ ճանապարհով»:

Ըստ Չինաստանի գլխավոր դատախազի` դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո երկու երկրների միջեւ հարաբերություններն ակտիվ զարգանում են բոլոր ասպարեզներում: «Իրավական ոլորտում համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո հարաբերություններն ավելի կամրապնդվեն», - նշել է Ցաո Դզյանմինը:

Հայաստանի եւ Չինաստանի գլխավոր դատախազների միջեւ 2012-13 թթ. համագործակցության ծրագիրը նախատեսում է մի շարք միջոցառումներ, կլոր սեղաններ եւ սեմինարներ, որոնք ուղղված կլինեն նոր տեխնոլոգիաների միջոցով կատարվող հանցագործությունների դեմ համատեղ պայքարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ