News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը զուգահեռներ է անցկացրել սիրիական եւ ղարաբաղյան հակամարտությունների միջեւ:

Հունիսի 9-ին հանդես գալով ճեպազրույցում` նվիրված Սիրիայի հարցով խորհրդաժողով հրավիրելու ռուսական առաջարկին, Լավրովը հայտարարել է, թե պատերազմը նման հակամարտությունների կարգավորման ուղի չէ:

«Եւս մեկ անգամ կրկնեմ, խորհրդաժողովը մտածված է ոչ նրա համար, որ կանխորոշի քաղաքական կարգավորման չափորոշիչները, այլ անհրաժեշտ պայմանների ստեղծման, որ սիրիացիներն իրենք զբաղվեն դրանով, նաեւ նրանց մղելով բանակցությունների շարունակմանը: Այդպես, տեղի է ունենում արաբա-իսրայելական հակամարտությունում, պաղեստինա-իսրայելական հակամարտությունում, կիրառելի է նաեւ այլ ճգնաժամային իրավիճակներում, որտեղ միջազգային հանրությունը գործում է համընդհանուր ընդունված սկզբունքի հիման վրա, որ կողմերն իրենք պետք է պայմանավորվեն:

Օրինակ, նույն  ղարաբաղյան հակամարտությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ապահովում են պայմանները, կողմերին մղում փոխզիջման, բայց որոշումներ չեն պարտադրում: Հենց այդպես էլ պետք է գործել Սիրիայի դեպքում»,- ասել է Լավրովը, հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ