News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Տրապիզոնում մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է հունիսի 26-ին Ստամբուլում կայանալիք Սեւծովյան տնտեսական  համագործակցության  կազմակերպության (ՍԾՏՀ) խորհրդաժողովին Հայաստանի մասնակցության հարցին։

Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն հայտարարել է, թե Հայաստանը հենց սկիզբից ՍԾՏՀ-ի անդամ է եւ Ստամբուլում ներկայացուցչություն ունի։

«Հայաստանի մասնակցությունը բնական է։ Սպասում ենք, որ Հայաստանը ՍԾՏՀ-ին կմասնակցի բարձրաստիճան պաշտոնյայի տեսքով։ Մեր հրավերը եղել է նախագահի մակարդակով»,-նշել է Դավութօղլուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ