News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մի քանիօրյա հարաբերական կայունությունից հետո ամերիկյան դոլարի փոխարժեքը հայկական ֆինանսական շուկայում կրկին սկսում է աճել արագ տեմպերով: Այսօր` հունիսի 11-ին, «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 413.5 դրամ` նախորդ նստաշրջանի համեմատ աճելով 0.34%-ով կամ 1.4 կետով: Ընդ որում` բորսան փակվել է բավական բարձր` 1դոլար/413.8 դրամ փոխարժեքով:

Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 1.2 մլն դոլար: Գործարքների նման սակավությունը վկայում է այն մասին, որ կենտրոնական բանկը բորսայական առեւտրին չի միջամտել, իսկ առանց այդ միջամտության դրամը հակված է արժեզրկման:

Ըստ ԿԲ տեղեկատվության` նախորդ շաբաթվա ընթացքում ԿԲ-ն բորսայում վաճառել է 25.56 մլն դոլար` 414.40 դրամ միջին փոխարժեքով: Հավանաբար` ԿԲ-ն կրկին սպասում է, թե երբ դոլարը կանցնի 414-ի սահմանը` ինտերվենցիաներ կատարելու համար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 412.5 դրամ, վաճառքը սկսում է 414 դրամից:

Նշենք, որ միջազգային շուկայում դոլարն, ընդհակառակը, սկսել է թուլանալ եվրոյի նկատմամբ` Իսպանիային 100 մլրդ եվրո վարկ հատկացնելու որոշումից հետո: Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ բարձրացել է մինչեւ 1.2535:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ