News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

AskMen հանդեսը կազմել է 2012թ. տղամարդկանց համար լավագույն քաղաքների ցանկը: Առաջին տեղում հայտնվել է Լոնդոնը:

Ճիշտ է, վարկանիշ կազմողները հաշվի չեն առել, որ Օլիմպիական խաղերից առաջ Լոնդոնում թանկացել են բնակարաններն ու հյուրանոցի վարձերը: Որոշ օբյեկտներ այնքան թանկ արժեն, որ անգամ առաջնակարգ ֆուտբոլիստներն ու Սիթիի թոփ-մենեջերները չեն կարող իրենց թույլ տալ:

Երկրորդ տեղում Մումբաին է, որտեղ ամեն ինչ ավելի էժան է: Երրորդը` Ռիո-դե-Ժանեյրոն է: Չորրորդ տեղում Վաշինգթոնն է, որ կհետաքրքրի քաղաքականություն սիրող տղամարդկանց, իսկ Շանհայը հաճույքներ է առաջարկում գիշեր ու ցերեկ:

Ցանկում են նաեւ Հո Շի Մինը` լավ խոհանոցի, Բարսելոնը` իր ծովափերի եւ ֆուտբոլի համար: Իսպանական Կարտախենայի երեկույթների մասին կարելի է միայն երազել, իսկ Վանկուվերը դուր է գալիս ձկնորսություն, սնոուբորդինգ ու կոկտեյլներ սիրող տղամարդկանց:

Կոպենհագենում աշխարհի լավագույն ռեստորաններն ու «թեժ» աղջիկներն են: Ցանկում են նաեւ Ստոկհոլմն ու Բուենոս-Այրեսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ