News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսն իր ներկայացուցիչներին ունենալով ԱԺ-ում, չի հրաժարվի «փողոցային» պայքարից եւ դրա վկայությունն է հունիսի 26-ին կայանալիք հանրահավաքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Նրա փոխանցմամբ, խորհրդարանական ընտրություններից հետո շատ յուրօրինակ իրավիճակ է ստեղծվել, երբ բոլոր հիմնական քաղաքական ուժերը հայտնվել են խորհրդարանում: «ՀԱԿ-ի համար սա նույնպես յուրահատուկ իրավիճակ է: Մի կողմից ՀԱԿ-ն իր գործունեության ողջ ընթացքում ներկայացել է որպես քաղաքական դաշինք, որը հիմնականում «փողոցային» պայքար է վարում, մյուս կողմից, այդ քաղաքական ուժն ունի իր պատգամավորները խորհրդարանում, ովքեր կարող են ցուցադրել իրենց ընդդիմադիր դիրքորոշումը»,-ասաց քաղաքագետը:

Մինասյանի կարծիքով, ՀԱԿ-ը մտադիր չէ հրաժարվել իր «փողոցային» պայքարից. «ՀԱԿ-ը չի հրաժարվի այն ռեսուրսից, որը միշտ եղել է իր հաղթաթուղթը»:

Հարցին, թե ՀԱԿ- ցանկանում է դրանով ցույց տալ, որ իշխանության դեմ պայքարում է երկու ճակատո՞վ, Մինասյանը պատասխանեց. «Կարծում եմ, այո: Ցանկացած քաղաքական ուժ փորձում է օգտագործել այն ամբողջ ռեսուրսը, որ նա ունի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը տեղի կունենա հունիսի 26-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ