News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ընդդիմության գնահատականը մենք հարգում ենք, սակայն չենք կարող առաջնորդվել նրանց տեսակետներով: Այս մասին այսօր` հունիսի 12-ին, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում լրագրողների հետ ժեպազրույցում նշեց երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Կան բազմաթիվ ձեռքբերումներ, նվաճումներ, առաջընթացներ, կան նաեւ բացթողումներ: Մենք կենտրոնանում ենք այն կատարված աշխատանքի վրա, որը լուրջ հիմք է ստեղծում մեր երկիրը առաջ տանելու համար»,-ասաց նա:

Վարչապետի խոսքով, ամբողջ խնդիրն այն է, թե ով ինչ է ուզում տեսնել, իսկ օբյեկտիվ լինելու դեպքում հնարավոր է տեսնել կատարված ահռելի մեծ ծավալի աշխատանք:

Ըստ Տ. Սարգսյանի, համար մեկ կարեւորագույն աշխատանքն այն է, որ մենք կարողացանք շատ բարդ ճգնաժամային պայմաններում երկիրը կառավարել առանց խնդիրների: «Պետք է միայն ցանկություն ունենալ դա նկատելու համար:  Կարելի է պահանջել, որ կենսամակարդակը տասն անգամ ավելի բարձր լինի, քան այսօր: Շատ բան կախված է նրանից,  թե ով ինչ գնահատական է տալիս եւ ինչ նպատակով: Մենք հանգիստ ենք վերաբերում այդ գնահատականներին, մոտեցումներին, եւ միեւնույն ժամանակ բնակչությանը տեղյակ ենք պահում, որ դա, ընդամենը, ինչպես ցույց տվեցին ընտրությունների արդյունքները, մեր ազգաբնակչության փոքրամասնության կարծիքն է»,-ընդգծեց նա:

Վարչապետը նշեց, որ մեծամասնությունը վստահում է իրենց, եւ այդ վստահության վրա իրենք ձեւավորում են  կառավարություն: «Մենք մշտապես ասել ենք, որ օբյեկտիվ քննադատությունը ուժեղացնում է կառավարությանը, քանի որ հնարավորություն է տալիս բացահայտել մեր թույլ կողմերը, եւ դրանց վրա  կենտոնացնել մեր ուշադրությունը: Ինչքան ուժեղ լինի մեր կառուցողական ընդդիմությունը, այնքան ուժեղ կլինի կառավարությունը, իշխանությունն ու պետությունը: Դա դեմոկրատական հասարակության զարգացման տրամաբանությունն է»,- նկատեց վարչապետը:

Տիգրան Սարգսյանը նաեւ նշեց, որ կառավարության կազմը մինչեւ շաբաթվա վերջ հայտնի կլինի: Էական կադրային փոփոխություններ չեն լինելու, եւ հիմնական թիմը պահպանվելու է: Փոխվելու են այն պաշտոնները, որոնք մեր գործընկերները ազատել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ