News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սփյուռքահայության սիրտ հանդիսացող եւ  մշակույթների հանդիպման կենտրոն Լիբանանի հայկական համայնքը ականատես եղավ հայանվեր  եւս մի գործի իրականացման: Լիբանանահայ Խաչատուրյան ընտանիքի  նախաձեռնությամբ՝ հանձին Հարութ  Խաչատուրյանի, Բեյրութում բացվել է  ԳՈՀԱՐ երգարանների, երաժշտական ձեռնարկների  եւ բառարանների՝  նախատիպը չունեցող  հանրային գրադարանը:

Սա Հարութ Խաչատուրյանի 20 տարիների աշխատանքի արդյունքն  է,որը Խաչատուրյան ընտանիքը  նվիրել է  այս տարի հայության համար կարեւոր երկու հոբելյաններին՝ հայկական գրատպության 500 ամյակին եւ Սայաթ Նովայի  300 ամյակին: 

ԳՈՀԱՐ  գրադարանի բացմանը ներկա էին Լիբանանի կառավարության անդամներ, արվեստի գործիչներ եւ գրողներ, մանակավարժներ, ուսանողներ եւ պարզապես երգարվեստի սիրահարներ,ովքեր եկել էին ներկա գտնվելու այս ազգանվեր գործին:

ԳՈՀԱՐ գրադարանը  սփյուքահայ իրականության մեջ հայտնվեց հենց այն ժամանակ,երբ մարդիկ առավել էին զգում մշակութային արժեքների, հայ երգի  իրական «գոհարների»  ընկալման եւ պահպանման անհրաժեշտությունը:

ԳՈՀԱՐ հայտնի երաժշտախմբի հիմնադիր ու մեկենաս  Խաչատուրյանն ընտանքի համար երգը  հավատարիմ  ուղեկից է: 

Գրադարանի բացման առիթով Խաչատուրյան ընտանիքը ներկայացրել է  նաեւ ԳՈՀԱՐ երգարանը, որտեղ զետեղված են բոլոր ժամանակների սիրված  ու ճանաչված երգերը, որոնք  մշտապես հնչել եւ  շարունակելու են հնչել հայ  ընտանիքներում:

ԳՈՀԱՐ գրադարանում կա ավելի քան 1400 երգարան, որոնցից ամենահինը 1833 թվականի  Էջմիածնի  տպագությանն է: Այստեղ այցելուները կարող են գտնել նաեւ  400 բառարաններ, որոնցից  ամենավաղ տպագությունը 1749-ի Վենետիկյան հրատարակության է: ԳՈՀԱՐ երաժշտական գրադարանում հնարավոր է ինչպես կարդալ, այնպես էլ ակընդրել եւ ունկընդրել: 600 ձայնապնակները, 550 խտասկավառակները, 400 տեսասկավառակները, 250 ձայներիզները այցելուին կօգնեն ավելի ծանոթանալ  հայկական մշակույթի դարավոր ժառանգությանը:

Գրադարանի  այցելուները  հնարավորություն  ունեն  նաեւ   օգտվելու  երաժշտական գործիքներից եւ նվագարաններից,ինչպես նաեւ համակարգիչներից՝ ուսումասիրություններ կատարելու համար:

Գրադարանում կան նաեւ հայկական մանրանկարչության օրինակներ, ձեռագիր գրքեր,Կիլիկիայի թագավորության  վերաբերյալ ձեռնարկներ ու  Կիլիկիո դրոշների ու դրամների հավաքածու:

Տպել
Ամենաշատ