News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է ղարաբաղյան հակամարտության շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծել: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի ղեկավար Էյմոն Գիլմորը` հունիսի 12-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում:

«Հուսով եմ` այդ ուղղությամբ առաջընթաց կարձանագրվի Փարիզում կայանալիք հանդիպմանը (հունիսի 18-ին հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները-խմբ.)»,- նշել է Գիլմորը` հավելելով, որ բացի միջադեպերի հետաքննության մեծանիզմների ստեղծումից հարկավոր է, որ կողմերը երաշխավորեն շփման գծից դիպուկահարների հետկանչը` բացառելու պատասխան գործողությունները: «Այդ մասին ես ասում եմ Երեւանում եւ ասելու եմ Բաքվում»,- ընդգծել է Գիլմորը:

Հարցին, թե ժամանակը չէ՞ արդյոք նշել հրադադարի ռեժիմի խախտման կոնկրետ մեղավորներին, ԵԱՀԿ գործող նախագահը հիշեցրել է, թե Իռլանդիան սառեցված հակամարտությունների կարգավորման մեծ փորձ ունի: Նրա խոսքով, հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ոչ թե նախկին սխալների մեղավորներ որոնել, այլ ապագային նայելով խաղաղության եւ կայունության հասնել:

«Հարկավոր է մտածել ապագա կարգավորման մասին, ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ»,- ասել է նա:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ