News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հունիսի 11-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում  հաղորդում է ստացվել, որ «Աբովյան»  բժշկական կենտրոն է տեղափոխվել 27-ամյա Դավիթ Առաքելյանի դիակը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.50-ի սահմաններում, անհայտ մակնիշի  ավտոմեքենայի վարորդը Արգել-Նոր Գեղի ճանապարհի 5-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել Դ. Առաքելյանին  եւ դեպքի վայրից դիմել փախուստի:

Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ, կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ