News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի ղեկավար Էյմոն Գիլմորն, այսօր` հունիսի 12-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում խուսափել է պատասխանել հարցին, արդյոք ճիշտ չէ՞ր լինի Լեռնային Ղարաբաղ այցելել` իրավիճակին տեղում ավելի լավ ծանոթանալու համար:

Ի պատասխան Էյմոն Գիլմորը հիշեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի առկայության մասին:

«Կա մեխանիզմ այդ բարդ հանգույցի լուծման համար: Ես ինքս աջակցում եմ գործընթացին»,- ասել է Գիլմորը: Նա նաեւ հիշեցրել է կարգավորման սկզբունքները` տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները: «Հենց դա եմ ես ուզում հասցնել հասցեատերերին Երեւանում եւ Բաքվում»,- ասել է Գիլմորը` հավելելով, որ առաջընթաց է ակնկալում Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ