News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թեեւ Հայաստանն ու Իռլանդիան աշխարհագրորեն մոտ չեն գտնվում, բայց դարերից եկող խորը կապեր են հաստատված եղել մեր ժողովուրդների միջեւ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի արտգործնախարար Էյմոն Գիլմորի հետ համատեղ ասուլիսում:

«Հայաստանը կարեւորում է հարաբերությունների զարգացումը, ամրապնդումը եւ ընդլայնումը Իռլանդիայի հետ»,- ընդգծել է նախարարը:

«Մենք պարոն Գիլմորի հետ բավական արդյունավետ հանդիպում էինք ունեցել անցյալ տարի Դուբլինում եւ այս այցելության ժամանակ մենք օգտագործեցինք հնարավորությունը քննարկելու համար երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային հարցերի, միջազգային խնդիրների լայն շրջանակ»,- նշել է նախարարը: 

Նա հիշեցրել է, որ Հայաստանը աջակցել է Իռլանդիային որպես ԵԱՀԿ-ի նախագահող ընտրությանը եւ Հայաստանը նպաստելու է բոլոր այն քայլերին, որոնք ձեռնարկվելու է իռլանդական նախագահությունը՝ ուղղված ԵԱՀԿ-ի առավել արդյունավետ եւ կենսունակ կազմակերպություն դարձնելուն:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ իրենք քննարկել են Հայաստանի եւ ԵԱՀԿ-ի միջեւ համագործակցությունը կազմակերպության  գործունեության երեք հարթություններում:

«Անդրադարձանք նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, իսկ Իռլանդիայի նախագահության կարեւոր առաջնահերթություններից է կայունության ու խաղաղության ամրապնդումը Հարավային Կովկասում, ինչը կարեւոր է նաեւ մեր երկրի համար»,- ասելէ  Հայաստանի ԱԳ նախարարն ու հավելել. «Ես տեղեկացրեցի պարոն Գիլմորին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: Մենք համամիտ ենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը այլընտրանք գոյություն չունի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ