News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի օրվա կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 12-ին, շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ երկու երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական հարաբերություններն այսօր վստահորեն զարգանում են դաշնակցային փոխգործակցության ոգով: Հանրապետության ղեկավարի խոսքով, քաղաքական արդյունավետ երկխոսությունը եւ միջպետական գործընկերության ռազմավարական բնույթը համատեղ ջանքերի շնորհիվ թույլ են տալիս բոլոր ուղղություններով նշանակալի արդյունքների հասնել:

ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին ուղղված շնորհավորական ուղերձում Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը եւ Ռուսաստանը միավորում են ռազմավարական դաշնակցության ամուր հարաբերությունները, որոնք բնութագրվում են քաղաքական ինտենսիվ երկխոսությամբ, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար բնագավառներում, ինչպես նաեւ միջտարածաշրջանային համագործակցության ոլորտում սերտ փոխգործակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ