News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը պատրաստ է մարզվել, որպեսզի ԱԺ-ում կարողանա պայքարել կռված տղերքի դեմ: Այս մասին հումորով ասաց Զուրաբյանն, այսօր` հունիսի 12-ին, մամուլի ասուլիսում, երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես են ՀԱԿ-ի պատգամավորները պայքարելու քաղաքական մեծամասնության դեմ, որոնց շարքում կան նաեւ կռված տղերք:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ԱԺ-ի բոլոր «գոլդ» սենյակները բաժին է հասել իշխանության ներկայացուցիչներին, Լեւոն Զուրաբյանը ասաց, որ յուրաքանչյուրը երջանկանում է նրանով, ինչին ձգտում է, հետեւաբար ինքն ուրախ է, որ նրանք դրանից ուրախանում են:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի առողջական վիճակով, ինչին ՀԱԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Վիճակը հատկապես լավ է այգեգործության ժամանակաշրջանում, որովհետեւ նա հրաշալի այգեգործ է եւ հիմա զբաղված է այդ աշխատանքով, որից մեծ բավականություն է ստանում: Դա շատ լավ է ազդում նրա ֆիզիկական վիճակի վրա: Սակայն հույսեր չփայփայեք, որ նա չի գալու հանրահավաքին: Գալու է եւ ունենալու է լուրջ քաղաքական ելույթ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ