News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հունիսի 12-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 415.46 դրամ: 2006 թ. հուլիսի 27-ից հետո սա բորսայում արձանագրված դոլարի ամենաբարձր միջին փոխարժեքն է:

Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.47%-ով կամ 1.94 դրամով:

Ընդհանուր առմամբ բորսայում վաճառվել է 5.9 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 414 դրամ, վաճառքն սկսում է 416 դրամից:

Միջազգային շուկայում եվրո/դոլար հարաբերակցությունը պահպանվում է 1եվրո/1.25 դոլար սահմաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ