News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի ներկայացրած հայցադիմումը: Զուրաբյանը ՍԴ-ից պահանջել էր չեղյալ հայտարարել մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները թիվ 9 ընտրատարածքում:

Սահմանադրական դատարանը անհիմն համարեց Զուրաբյանի դիմումը` նշելով, որ ապացույցներ չեն ներկայացվել: Որոշմամբ անփոփոխ է մնացել թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մայիսի 11-ի որոշումը:

Նշենք, որ թիվ 9 ընտրատարածքից պատգամավոր էր ընտրվել ՀՀԿ անդամ Ռուբեն Սադոյանը, ով ստացել էր 12 հազար 522 ձայն: Երկրորդ տեղում ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանն էր` 8 հազար 933 ձայնով: Լեւոն Զուրաբյանը միայն երրորդն էր` 4 հազար 290 քվեով, իսկ չորրորդը` «ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն էր` 4 հազար 213 քվե:

Զուրաբյանն ու Հակոբյանը պատգամավոր են ընտրվել համամասնական ընտրակարգով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ