News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկնակամարում հունիսի 11-ի երեկոյան հայտնված լուսավոր օբյեկտները օպտիկական լույսեր են եւ ոչ ավելի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: Նրա խոսքով` լույսերի աղբյուրը մեկ կամ մի քանի լուսանկարով պարզելը դժվար է:

«Դա պարզապես լույս է, փայլ, ոչ մի «օբյեկտ» այնտեղ չի եղել»,-հայտարարեց զրուցակիցը: Ընդ որում` հերթական ՉԹՕ-ի շուրջ աժիոտաժը հատկապես բարձրացել էր մեկ այլ` հունիսի 7 –ին նկատված երեւույթի համապատկերում, երբ Հայաստանի, ինչպես նաեւ մի շարք երկրների երկնակամարում նկատվել էր միջմայրցամաքային «Տոպոլ» հրթիռը, որը հաջողությամբ փորձարկվել էր Ռուսաստանի ռազմաօդային ուժերի կողմից: «Քանի որ հասարակությունը մեծ ուշադրությամբ հետեւում է երկնքում ցանկացած օբյեկտի, նոր երեւույթը նույնպես մեծ աժիոտաժ է առաջացրել»,-կարծում է գիտնականը: «Լույսերի աղբյուրը պարզելու համար իրական ժամանակում դիտարկում է պահանջվում, լուսանկարներով դա անելը շատ դժվար է: Ցանկացած դեպքում, նման երեւույթներ մշտապես են լինում, ոչ մի անսովոր բան այստեղ չկա»,-նշեց Հարությունյանը:

Հայկ Հարությունյանի կարծիքով` կարճ ժամանակահատվածում երկու երեւույթների ի հայտ գալը պարզապես զուգադիպություն է:

Մեկնաբանելով տարածված կարծիքները, թե Հայաստանի երկնքում սկսել են միայն ՉԹՕ-ներ հայտնվել, գիտնականն ասաց. «Գոյություն ունի օբյեկտիվ իրականություն: Եթե անկողմնակալ փաստերը մարդկանց չեն բավարարում, նրանք ազատ են հավատալ ինչի ցանկանում են: Ինչ -որ մեկը գուշակում է սուրճի մրուրով, ինչ-որ մեկը դա անում է խաղաթղթերին օգնությամբ...Նրանք իրավունք ունեն իրենք ընտրել` առաջնորդվել նախատրամադրվածությամբ կամ ընդունել իրականությունը»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, հունիսի 7-ին, ժամը 21:45-ին Հայաստանի երկնակամարում նկատվել էր անսովոր երկնային երեւույթ:

Դրանից հետո  հունիսի 11 –ի երեկոյան Երեւանի երկնակամարում հայտնվել էր առնվազն երկու լուսավոր օբյեկտ:

Հունիսի 11-ի երեկոյան NEWS.am-ի թղթակցի կողմից արված լուսանկարների մեծացման եւ մանրազնին դիտելու արդյունքում պարզվել է, որ նկարներից մեկում միաժամանակ երկու օբյեկտ են երեւում:

Նկատելի է կապույտ կրակե «պոչ», որը նման է ավելի պարզ երեւացող  առաջինին: Սակայն պոչերի դիրքն այլ է, այնպիսի տպավորություն է, կարծես թե 2 օբյեկտներ տարբեր կողմերից  ինչ-որ բան են դիտում ներքեւում:

Նշենք, որ նմանատիպ երեւույթ նկատվել էր 2009թ. Նորվեգիայում, սակայն հետո պարզվել էր, որ դա ռուսական հրթիռ է:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ