News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեկ տարի տեւած դատաքննության վերջնարդյունքում մոտ 2,1 միլիոն դոլար է վճարվելու Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդների փոխհատուցման հիմնադրամից:

Ինչպես հաղորդում է Glendale News-Press-ը, երկուշաբթի լսումների ժամանակ շրջանային դատավոր Քրիստինա Սնեյդերը հայտարարել է, որ եթե փաստաբանները համաձայն են ծրագրին, ապա մոտ 100 հայտատուների համար մուրհակներ կգրվեն:

Հիմնադրամի վերահսկման եւ հաշվարկման շուրջ փաստաբանների վեճից հետո վճարման համաձայնագիրը կնքվել է, երբ «Holthouse, Carlin and Van Tright» ընկերությունը ստուգել է պահանջները:

Հիմնադրամում պետք է մնա մոտ 700 հազար դոլար, ընդ որում որոշ պահանջներ դեռ սպասում են իրենց որոշմանը:

«Holthouse, Carlin and Van Tright» ընկերության կողմից ստուգման ժամանակ հաշվապահները 17 մուրհակներ են գտել, որ ներկայացրել էր «Բոյաջյան եւ գործընկերներ» ընկերությունը` փաստաբան Պերճ Բոյաջյանի գլխավորությամբ, թեեւ ըստ միջնորդության, դրանք պետք է ստորագրված լինեին այլոց կողմից:

Գլենդելցի փաստաբան Վարդգես Եղիայանը սկզբնապես խնդրել էր ստուգել բոլոր 13 հազար հայտերը, որ ներկայացվել էր ֆրանսիական ապահովագրական «AXA S.A.» ընկերությանը, սակայն փաստաբան Ռոման Զիլբերֆիլդը պայմանավորվածության է հանգել Մարկ Գերագոսի եւ Բրայան Քաթաբեքի հետ, որ պետք է ստուգել միայն 15 հազար եւ ավելի վճարումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ