News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայկական «Իննովեյթիվ Գրինհաուս» ընկերությունը մշակել է նախագիծ` գազալիցքավորման կայաններին կից ջերմոցային համալիրներ կառուցելու նպատակով: Այդ մասին NEWS.am-ին ասաց «Իննովեյթիվ Գրինհաուսի» գործադիր տնօրեն Գոռ Ռուստամյանը: Նախագիծը ներկայացվելու է «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի ընթացքում` հունիսի 15-16-ին:

Ջերմոցների ջեռուցման մեծ մասը կապահովվի ԱԳԼՃԿ-ներում գործող հսկայական կոմպրեսորներից անջատված էներգիայի հաշվին, որը առաջանում է գազի սառեցման եւ ավտոմեքենաների գազաբալոնների մեջ մղման ընթացքում: Իսկ կից տեղադրվող արեւային մարտկոցները համալիրը կապահովեն էլեկտրաէներգիայով: Արդյունքում` ջերմոցային համալիրը կաշխատի այլընտրանքային էներգիայի հաշվին:

Գ. Ռուստամյանի խոսքով` նախագիծը գրեթե ավարտման փուլում է, ընտրված են թիրախային գոտիները: Նման ջերմոցներ կառուցելու փորձ առկա է նաեւ զարգացած երկրներում, սակայն Գ. Ռուստամյանն ասաց, որ միջազգային փորձը հարմարեցրել են Հայաստանի պայմաններին` ավելացրել են վակումաին տյուբերն ու արեւային մարտկողները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ