News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Բուլղարիայի մշակույթի նախարար Վեժդի Ռաշիդովի գլխավորած պատվիրակությունն, այսօր` հունիսի 14-ին, այցելել է Մայր աթոռ սուրբ Էջմիածին:

Մայր աթոռում պատվիրակությանը ողջունել է Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` փոխանցելով Գարեգին Բ-ի կաթողիկոսի օրհնությունն ու բարեմաղթանքները:

Հանդիպման ընթացքում նա անդրադարձել է երկու ժողովուրդների պատմական բարեկամական կապերին, ինչի վկայությունն է դեռ 9-րդ դարից հայ համայնքի առկայությունը Բուլղարիայում: Այդ առիթով Սրբազանը երախտագիտություն հայտնեց Բուլղարիայի իշխանություններին` բուլղարաբնակ հայորդիների նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:

Նա իր խոսքում նաեւ կարեւորել է երկու ժողովուրդների միջեւ մշակութային կապերի սերտացումը` ընդգծելով, որ մշակույթի միջոցով կարելի է հարատեւ պահպանել ժողովրդի հոգին ու ոգին:

Իր հերթին Բուլղարիայի մշակույթի նախարարը կարեւորել է երկու ժողովուրդների ջերմ հարաբերությունների ամրապնդումը, ովքեր դարեր շարունակ Բուլղարիայում ապրել են կողք կողքի, կիսել ուրախություններն ու դժվարությունները եւ իրենց արարումներով հարստացրել Բուլղարիայի մշակույթը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայ առաքելական եւ Բուլղար ուղղափառ եկեղեցիների եղբայրական հարաբերություններին, խոսվել երկու ժողովուրդների ընդհանրությունների եւ հասարակության կյանքում հոգեւոր արժեքների կարեւորության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ