News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը թիրախավորել է խոշոր բիզնեսին` տարբեր ոլորտներում կիրառելով խոշոր տուգանքներ: Այդ մասին, այսօր` հունիսի 14-ին, հայտարարեց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, ելույթ ունենալով «Մրցակցություն, սահմանափակումներ եւ լուծումներ» թեմայով համաժողովի ժամանակ, որին մասնակցում էր նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Համաժողովը կազմակերպել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը եւ Ամերիկայի առեւտրի պալատը Երեւանում:

Ա. Շաբոյանը հիշեցրեց, որ վերջին ամիսներին ՏՄՊՊՀ վարույթների արդյունքում խոշոր տուգանքերի են արժանացել դեղերի, վառելիքի, կաթնամթերքի եւ այլ շուկաներում գործող խոշոր ընկերություններ: Սակայն, ըստ Ա. Շաբոյանի, Հանձնաժողովը տուգանքներ նշանակելիս նպատակ չունի ֆինանսական վնաս հասցնել ընկերություններին:

«Մեր տուգանքներն ունեն կանխարգելիչ նշանակություն, որպեսզի նաեւ թույլ չտանք գերիշխող դիրքի չարաշահում»,- ասաց Ա. Շաբոյանը; Նրա տեղեկացմամբ` Հանձնաժողովի վարույթներն ու տուգանքները ազդեցություն են գործում  գերիշխող դիրք գրավողների վրա` նրանք որպես կանոն երկրորդ անգամ նույն խախտումը թույլ չեն տալիս: Սեմինարի մասնակից գործարարներից մեկի ան հարցին, թե ՏՄՊՊՀ-ն ինչով է առաջնորդվում տուգանքներ նշանակելիս, Ա. Շաբոյանն ասաց, որ էապես կարեւորում են խախտման փաստի վերացումը, բացի այդ կիրառում են օրենսդրությունից բխող մի շարք չափանիշներ`  շրջանառության ծավալ, շուկայում ազդեցության չափ եւ այլն: Բացի այդ` մշակվում է հատուկ կանոնագիրք` տուգանքների չափի մեթոդոլոգիայի վերաբերյալ:

Ա. Շաբոյանը տնտեսվարողներին եւ սպառողներին կոչ արեց հակամրցակցային բոլոր դեպքերի վերաբերյալ տեղյակ պահել Հանձնաժողովին` երաշխիք տալով, որ բոլոր դիմումներին ընթացք կտրվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ