News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ԱԳ նախարարն իր հայտարարությամբ ցույց տվեց, որ իրենց համար սովորական բան է հակասական հայտարարություններ անելը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում ընդունված սկզբունքներն արհամարհելը եւ սեփական ժողովրդի նկատմամբ հանուն իշխանությունը պահելու ֆաշիզմի քաղաքականություն վարելը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Էլմար Մամեդյարովի արտահայտությունները` շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմ հաստատելու մասին:

Շարմազանովի խոսքով, Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ հանդես է գալիս հակասական եւ ցինիկ հայտարարությամբ, ինչը բնորոշ է այդ երկրի ղեկավարության համար եւ հեռու է դիվանագիտական էթիկայից: «Նախ Մամեդյարովը հայտարարում է, թե Ադրբեջանը հավանություն է տալիս շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմ հաստատելուն, ապա ասում, որ այդ մեխանիզմը կարող է աշխատել միայն այն ժամանակ, երբ հայկական զորքերը սկսեն լքել Ադրբեջանի «օկուպացված» տարածքները: Մամեդյարովը հաջողացրել է հակասել ինքն իրեն»,-ասել է նա:

Բայց ավելի մեծ վտանգ, ըստ Շարմազանովի, թաքնված է Մամեդյարովի հայտարարության երկրորդ մասում, որում հստակ երեւում է, որ Ադրբեջանն արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությունները:

«Մամեդյարովի հայտարարությունը հերթական անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը ֆաշիզմի քաղաքականություն է վարում ոչ միայն հայկական կողմի, այլեւ սեփական ժողովրդի նկատմամբ: Ադրբեջանի ԱԳ նախարարը խոստովանում է, որ իրենց զինվորների մահը քոռ կոպեկի արժեք չունի իրենց համար»,- ընդգծել է Շարմազանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ