News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն առաջարկում է իրեն ձերբակալելու մասին տեղեկատվությունը տարածողից հարցնել, թե ինչու է նման լուր տարածել եւ ինչ հիմքով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Ալիկ Սարգսյանը:

«Դա հիմարություն է: Տարածողից հարցրեք ինչ հիմքով ես նման բան գրել: Ես օրինապաշտ մարդ եմ, ես ոնց կարող եմ այնպիսի ապօրինություն թույլ տալ, որ նման խոսակցություն լինի: Ես հասկանում  եմ կլինեն չսիրողներ, չուզողներ: Իմ աշխատանքի մեջ ես էլ ակամա կարող է նման մարդիկ ձեռք բերած լինեմ, բայց, որ այդքան ստորությամբ մարդիկ են վարձում, որ նման լուրեր տարածեն ես ինչ ասեմ դրանց»,-ասաց նա:

Հարցին, թե ո՞ւմ է կասկածում, որ նման լուրեր կարող էր տարածել, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Չէ, ոչ ոքի ես չեմ կասկածում: Կյանքը ցույց կտա, թե ովքեր են դրանք: Ես ոչ ոքի հետ կապ չունեմ, ամբողջ օրն իմ սենյակում նստած աշխատում եմ: Առավոտյան գնում եմ, գիշերը գալիս տուն:

Ընդհանրապես ես ոչ մեկի հետ խնդիր չունեմ եւ ոչ մի բան չեմ պատրաստվում ձեռնարկել: Իրենք թող իրենց խղճի առաջ պատասխան տան: Ժողովուրդը տեսնում հասկանում է, չէ՞, որ անհեթեթություն է: Հետո իրենք կամաչեն իրենց արածների համար»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ