Երեւանում, Արմենիա Մարիոթ հյուրանոցում, այսօր` հունիսի 15-ին մեկնարկեց ամենամյա 5-րդ միջազգային «Դիջիտեք բիզնես ֆորումը», որին մասնակցում են 59 տեխնոլոգիական ընկերություններ, որից 21-ը` արտասահմանյան:
Ըստ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի` ֆորումին մասնացում են կազմակերպություններ Դանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից եւ այլն: Նախորդ տարվա համեմատ մասնակիցների թիվը 48%-ով աճել է: Մասնակցում են 12 նորաստեղծ ընկերություներ: Ֆորումի շրջանակներում տեղի կունենան 40 սեմինարներ, կլինի ցուցահանդես:
Ֆորումին մասնակցում է նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ֆորումի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը: