News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսությունն ավելի դիվերսիֆիկացված է եւ դիմադրողական: Նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով «Դիջիթեք բիզնես ֆորում 2012» համաժողովի ընթացքում:

Տ. Սարգսյանը հիշեցրեց, որ մրցունակությանը նվիրված Համաշխարհային բանկի վերջին զեկույցում Հայաստանը 6 քայլ առաջ է շարժվել եւ, վերլուծաբանների գնահատմամբ, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս է եկել ուժեղացած: Դրանում կարեւոր դեր է խաղացել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, քանի որ ի տարբերություն շինարարական ոլորտի, որը ճգնաժամի հետեւանքով 46% անկում ունեցավ, ՏՏ ոլորտում արձանագրվել է 27% աճ, ու այդ աճը շարունակական բնույթ ունի:

Ըստ վարչապետի` ՏՏ ոլորտում զբաղվածների թիվը հավասարվել է հանքարդյունաբերության ոլորտում զբաղվածների թվին, սակայն աշխատավարձն ավելի բարձր է: «ՏՏ-ն բարձրացնում է արտադրողականությունը բոլոր ոլորտներում»,- ասաց Տ. Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ