News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Սիվիլիթաս» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որտեղ շնորհակալություն է հայտնում հիմնադրամին աջակցած կազմակերպություններին ու անհատներին:

«Սիվիլիթասի» հաղորդագրության մեջ նշվում է.

«Սիվիլիթաս» հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Նորվեգիայի կառավարությանը շարունակվող աջակցության, ինչպես նաեւ օրերս հաստատված, 2012 թ. սեպտեմբերից երեք տարով տրամադրվելիք 8,5 միլիոն նորվեգական կրոն (մոտ 1,5 միլիոն ԱՄՆ դոլար) աջակցության համար։

«Սիվիլիթաս» հիմնադրամը շնորհակալություն է հայտնում նաեւ Էդուարդո Էռնեկյանին օրերս Սիվիլիթասին տրամադրած 150 հազար ԱՄՆ դոլար նվիրատվության համար։

«Սիվիլիթասի» մի քանի ընթացիկ ծրագրեր աջակցություն ունեն ԱՄՆ Գերմանական Մարշալի ֆոնդի Սեւծովյան հիմնադրամից եւ ԱՄՆ դեսպանատնից ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից (Քաունթերփարթ Ինթըենեշնլ կազմակերպության միջոցով)։

«Սիվիլիթասն» իր երախտագիտությունն է հայտնում իր բոլոր նախկին եւ ներկա գործընկերներին ու նվիրատուներին՝ Գերմանիայի կառավարությանը, Նորվեգիայի կառավարությանը, Լեհաստանի կառավարությանը, Նիդեռլանդների կառավարությանը, Շվեյցարիայի կառավարությանը, Մեծ Բրիտանիայի կառավարությանը, ԱՄՆ կառավարությանը, ԵԱՀԿ-ին, Եվրասիա համագործակցություն հիմնադրամին, ԱՄՆ Գերմանական Մարշալի ֆոնդի Սեւծովյան հիմնադրամին: «Սիվիլիթասը» հատուկ շնորհակալություն է հայտնում բարերար Ջոն Հանթսմանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ