News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման պատճառով տարեկան 1400 աղջիկ չի ծնվում:

Այդ մասին են վկայում ՄԱԿ-ի ժողովրդագրության հիմնադրամի, Հայաստանի առողջապահության նախարարության եւ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի համատեղ հետազոտության արդյունքները:

Վիճակագրական պաշտոնական տվյալներով` 1993թ.-ից սկսած նորածինների սեռերի հարաբերակցությունը կազմում է 110 - 120 տղա 100 աղջկա դիմաց: Միաժամանակ, բնական հարաբերակցության դեպքում 100 աղջկա դիմաց 102 - 106 տղա պետք է լինի:

Սոցիոլոգ Արտակ Սաղաթելյանի խոսքով, որը մասնակցել է  հետազոտությանը, Հայաստանում վերջին տասը տարում աղջիկները զգալիորեն քիչ են ծնվում, քան տղաները: Նման շեղումների պատճառը հղիության` սեռով պայմանավորված ընդհատումներն են:

Հետազոտությունները կատարվել են 2011 թվականին 2830 ընտանիքներում, 15-ից 49 տարեկան կանանց շրջանում, որոնք երբեւէ հղի են եղել, ինչպես նաեւ կանանց, որոնք երբեւէ արհեստական ընդհատել են հղիությունը: 

Ըստ Սաղաթելյանի` հետազոտությունը ենթադրելու հիմք է տալիս, որ Հայաստանում կանանց 0,8%-ը (7200), որոնց թիվը կազմում է  900 հազար, վերջին 5 տարիների ընթացքում արհեստականորեն ընդհատել են հղիությունը սեռի պատճառով: 

Հղիության արհեստական ընդհատումն ամենից հաճախ տեղի է ունենում երրորդ եւ չորրորդ հղիության դեպքում, այդ քայլին հաճախ գնում են  քաղաքներում ապրող կանայք, ինչպես նաեւ բարձրագույն կրթություն եւ բարձր աշխատավարձ ունեցող կանայք (100 հազար դրամ եւ ավելի):

Ընդ որում Սաղաթելյանը նշել է, որ Հայաստանի քաղաքներում տղա երեխա նախընտրող ընտանիքները 6 անգամ ավելի շատ են, քան աղջիկներ նախընտրողները:  Գյուղական համայնքներում նման ընտանիքները 10 անգամ են շատ: Սակայն հարցվածների 44%-ը վստահեցրել է, որ երեխայի սեռն իրենց համար միեւնույն է առաջին հղիության ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ