News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պտղի հետազոտման ուլտրաձայնային հետազոտության տարածումը, որը թույլ է տալիս ծնողներին իմանալ երեխայի սեռը, հանգեցրել է նրան, որ Ասիայում կանանց պակասուրդ է սկսվել: Ամենաքիչ կանայք Պակիստանում են եւ Հնդկաստանում, եւ 25 տարի անց նույնը կլինի Հայաստանում: Այդ մասին հունիսի 15-ի մամլո ասուլիսում հայտարարել է ժողովրդագիր Քրիստոֆ Գիլմոտոն, որը հետազոտություններ է անցկացնում սեռը որոշելու հետեւանքով հղիության արհեստական դադարեցման վերաբերյալ:  

Սեռը որոշելու հնարավորությունը հանգեցնում է նրան, որ բազմաթիվ ծնողներ դիմում են «ընտրողական աբորտների»: Երկրների մեծ մասում սեռերի հարաբերակցությունը կազմում է 104-106 տղա` հարյուր աղջկան: Սակայն այդպես չէ ասիական առանձին պետություններում, որտեղ այդ թվերը զգալի փոխվել են վերջին 25 տարվա ընթացքում:

Այսպես, Չինաստանում հարյուր նորածին աղջիկներին հասնում է 118,1 տղա, Հնդկաստանում` 110,6, Ադրբեջանում`117,6, Վրաստանում` 119,9, Հայաստանում` 115,8:

Ըստ Գիլմետոյի` նույնիսկ եթե առաջիկա տասը տարում թվաքանակը կանոնակարգվի, չինացի եւ հնդիկ տղամարդիկ միեւնույն է դեռ  մի քանի տասնյակ տարի կդժվարանան հարսնացու ընտրելիս: «15 տարի անց Հայաստանում ակնհայտ կլինի  կենսաբանական անկումը 10-15%-ով, եւ տղամարդկանց համար դժվար կլինի հարսնացու գտնել, քանի որ նրանց քանակը կգերազանցի կանանց թվին, հետեւաբար, տղամարդկանց մի մասն այդպես էլ չի ամուսնանա, իսկ մյուս մասն էլ իր կեսին կփնտրի երկրի սահմաններից դուրս:  Դա էլ իր հերթին, արտագաղթի նոր հոսքի կհանգեցնի, եւ, հետեւաբար, երկրի բնակչության նվազմանը», - ասել է Գիլմետոն:

Բացի այդ, նրա խոսքով, այս իրավիճակը կհանգեցնի մարմնավաճառության, կանանց նկատմամբ սեռական բռնության աճին: Նա նաեւ նշեց, որ անցյալի ժողովրդագրական հետեւանքները, սեռերի ներկայիս անհամամասնությունը եւ այդ գործոնների ազդեցությունը հասարակության վրա կարող են եւս մեկ խոչընդոտ դառնալ համապատասխան երկրների կառավարությունների համար:

«Սակայն այս խնդրի արագ լուծում գոյություն չունի, քանի որ իրավիճակը հնարավոր չէ շտկել կառավարության մեկ որոշմամբ:

Իհարկե, կարելի է բժիշկներին արգելել պտղի սեռը հայտնելը, հնարավորինս խրախուսել աղջիկ ունեցող ընտանիքներին,ինչպես դա արվում է Հնդկաստանում, սակայն դա ցանկալի արդյունքի չի հանգեցնի, քանի դեռ տվյալ ազգի մտածելակերպը չի փոխվել:

Հարցի լուծումը համալիր մոտեցում է պահանջում», - ասաց նա:

Ինչ վերաբերում է եղած կարծիքին, որ ռազմական գործողություներին մասնակցած երկրներում խաղաղ ժամանակ ավելի շատ տղաներ են ծնվում, ապա, ժողովրդագրի խոսքով, այն սխալ է.  «Դա բնության արձագանքը չէ, դա տեխնիկական միջամտության արդյունք է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ