News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մերկ ֆոտոն, որ վերագրում էին Քիմ Քարդաշյանին, իրականում պատկանում է իտալացի պոռնոդերասանուհու:

Լուսանկարը ցանցում հայտնվել է դեռ ապրիլին, եւ Քիմը վրդովված հերքել է, թե լուսանկարը, որտեղ թիկունքից նկարված մորեմերկ, թխահեր կին է, իրեն է պատկերում:

Սակայն երկար ժամանակ լուսանկարը պտտվում էր սոցիալական ցանցերում` «Մերկ Քիմ Քարդաշյանը հյուրանոցում» գրառմամբ:

Միայն այժմ է պարզվել, որ իրականում այնտեղ պատկերված է իտալական եւ հավայան ծագումով  պոռնոդերասանուհի Ամիա Միլին (իսկական ազգանունը Մորետտի): Այդ մասին TMZ պարբերականին հայտնել է ինքը` Ամիան:

Նա որպես ապացույց ներկայացրել է իր մարմնի վրայի հետքերը, որ չեն կարող լինել Քիմի վրա:

Լուսանկարի մասին հետաքրքրություն էր առաջացել, քան որ լուրեր էին տարածվել, որ այն առաջինը հայտնվել է Քանյե Ուեթսի բլոգում, սակայն դերասանի ներկայացուցիչները հերքել էին այդ տեղեկությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ