News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սիրիական հակամարտության կողմերին այս փուլում իրատեսական չէ մստեցնել բանակցությունների սեղանի շուրջ: Հունիսի 15-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել իսլամագետ Սարգիս Գրիգորյանը:

Սիրիայում կատարվող որպես քաղաքացիական պատերազմ չդիտարկելով` փորձագետը ընդգծել է, որ ուժերի հավասարակշռության առումով Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը բավական պոտենցիալ ունի եւ սիրիական հասարակության զգալի մասն աջակցում է նրան:

Նրա խոսքով, հակամարտության կարգավորման ամենաճիշտ միջոցը բանակցություններն են: «Սակայն ներկայիս պայմաններում կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելն իրատեսական չէ: Կողմերը դեռ պատրաստ չեն դրան»,- ասել է փորձագետը` հավելելով, որ լուծման ուղի կարող է լինել փոխզիջումը, ընդ որում դրա շրջանակներում չարժե բացառել Բաշար Ասադի հրաժարականի հնարավորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ