News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հրաժարական ներկայացրած ԲՀԿ-ական նախարարները նախագահ Սերժ Սարգսյանի հետ վերջերս կայացած առանձնազրույցի ժամանակ նրան ակնարկել են, թե պատրաստ են դուրս գալ կուսակցությունից, եթե նախագահի կողմից հրահանգ լինի: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը:

«Նույն տեղեկությունների համաձայն` կոալիցիային չմիանալու մասին ԲՀԿ  ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո կուսակցության գործարար պատգամավորները նույնպես միջնորդավորված ձեւով ակնարկել են, թե անհրաժեշտության դեպքում պատրաստ են հեռանալ ԲՀԿ-ից: ԲՀԿ-ական գործարարները մտավախություն ունեն, որ կարող են խնդիրներ ունենալ իրենց բիզնեսների հետ կապված: Սակայն, ըստ նույն աղբյուրների, Ս. Սարգսյանը նրանց թույլ չի տվել հեռանալ կուսակցությունից` խոստանալով, որ նրանց բիզնեսների նկատմամբ ոտնձգություններ չեն լինի: Իշխանական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, թե նախագահն առայժմ չի ցանկանում թուլացնել ԲՀԿ-ն եւ նախագահական ընտրություններին ընդառաջ վատ հարաբերություններ ունենալ Գ. Ծառուկյանի հետ: Նա թե ԲՀԿ-ական նախկին նախարարներին, թե գործարար պատգամավորներին հրահանգել է մնալ ԲՀԿ-ում եւ սպասել մինչեւ նախագահական ընտրություններ»,- գրում է «168 ժամը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ