News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վաչության Լոռիի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ վերջերս Սպիտակի սոցիալական ծառայությունների համալր կենտրոնում բռնկված հրդեհի դեպքերի հետ կապված (ֆոտոռեպորտաժ): NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում մարզային քննչական բաժնի պետ Թաթուլ Շուշանյանն ասաց, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրնսգրքի 158 հոդվածի 2-րդ մասի առաջին կետով, այն ` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ այլ հրավտանգ եղանակով: Թաթուլ Շուշանյանի փոխանցմամբ` շրջանառվող վարկածները տարբեր են, վարկածներից է նաեւ դիտավորությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Լոռիի մարզի սոցիալական ծառայությունների Սպիտակ քաղաքի համալիր կենտրոնում հրդեհ է բռկնվել, այրվել էր գույքի մեծ մասը, լուրջ տուժել էր նաեւ Սպիտակ քաղաքի եւ հարակից 20 համայնքների նպխաստ ստացողների արխիվը: Երկու օր անց տրամադրվել էր նոր տարածք` նախկին գյուղքոլեջի շենքը, որտեղ եւս մեծ հրդեհ էր բռնկվել, ոչնչացնելով նախորդ դեպքից մնացած գույքն ու փաստաթղթերը: Հրդեհի վայրում հավաքված քաղաքացիներն ու տարածքային գրասենյակի ղեկավարության մեջ շրջանառվում էր ինչպես պատահականության, այնպես էլ դիտավորության վարկածները: Փաստորեն, դիտավորությունը հաստատվում է:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ