News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մինչեւ երկուշաբթի «Օրինաց երկիր» կուսակցությունում կքննարկվի ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության վերջնական կազմը եւ ճշգրտումներ կմտցվեն, թե ով կգնա գործադիր, իսկ ով կմնա` օրենսդիրում:

NEWS.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ`  ՕԵԿ-ում անորոշ իրավիճակ է` կապված  կուսակցության համամասնական ցուցակի 8-րդ համարը զբաղեցնող Սամվել Թադեւոսյանի` Քաղաքաշինության նախարար նշանակվելու հետ եւ թե ով պետք է նրա փոխարեն դառնա պատգամավոր:

Թեեւ նրանից հետո կուսակցության համամասնական ցուցակում հաջորդ հորիզոնականը զբաղեցնում է Նելսոն Զուլոյանը, սակայն  անորոշ է` նա  կդառնա պատգամավոր, թե նրան հաջորդող ՕԵԿ-ականներից մեկը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակում նոր կոալիցիոն հուշագիր է ստորագրվել ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ: ՕԵԿ-ին տրվել է նախարարական երեք պորտֆել, գյուղատնտեսության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Սերգո Կարապետյանը, Արտակարգ իրավիճակների նախարարինը` Արմեն Երիցյանը, իսկ Քաղաքաշինությանը`  Սամվել Թադեւոսյանը:

Հիշեցնենք, որ մինչեւ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները գործող կոալիցիայի կազմում ընդգրկված էին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը: Ընտրություններից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ իրենք նպատակահարմար չեն գտնում կոալիցիայի ստեղծումը:

Նշենք, որ ՕԵԿ-ն ընտրություններում ստացել է 5 տոկոսից մի փոքր ավելի, իսկ դա նշանակում է, որ համամասնական ցուցակից միայն 5-ն էլ լինելու պատգամավոր:

ՕԵԿ-ի համամասնական ցուցակի առաջին 10 հորիզոնականներում հետեւյալ անձինք են.

1. Բաղդասարյան Արթուր Վահանի

2. Բիշարյան Հեղինե Վաչեի

3. Երիցյան Արմեն Հենրիկի

4. Կարապետյան Սերգո Վաչագանի

5. Հարությունյան Խաչիկ Արամայիսի

6. Շահգելդյան Մհեր Լեւոնի

7. Խաչատրյան Իշխան Միշայի

8. Թադեւոսյան Սամվել Գեորգիի

9. Զուլոյան Նելսոն Նորայրի

10. Կարապետյան Դավիթ Անդրանիկի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ