News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եթե Բաքուն նոր պատերազմ սանձահարի, դա հայկական կողմին հնարավորություն կտա ազատագրել Ադրբեջանի օկուպացրած հայկական տարածքները: Այդ մասին հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու Էդգար Հովհաննիսյանը հունիսի 16-ին կայացած ասուլիսում:

Նրա խոսքով, տվյալ փուլում հայկական կողմը պետք է ակտիվացնի ջանքերը պաշտոնական Ստեփանակերտն ուղղակիորեն բանակցային գործընթացին մասնակից դարձնելու համար: Միեւնույն ժամանակ փորձագետը նկատել է, որ Լեռնային Ղարաբաղն այսօր էլ ինչ-որ չափով մասնակցում է գործընթացին, եւ դրա ապացույցը միջնորդների այցերն եւ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումները ԼՂՀ ղեկավարության հետ: «Միջազգային կառույցները հասկանում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը անհնար է առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության»,- ընդգծել է փորձագետը:

Խոսելով Փարիզում հունիսի 18-ին կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին` Էդգար Հովհաննիսյանը նկատել է, որ ամենայն հավանականությամբ դա միտված է բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ