News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանում կայանալիք «Թանգարանը եւ գրավոր հաղորդակցությունը. ավանդույթ եւ նորարարություն» խորագրով գիտաժողովի կազմակերպմանն առնչվող հարցերն են քննարկել Երեւանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանի եւ Թանգարանային միջազգային խորհրդի (ICOM) կրթական եւ մշակութային կոմիտեի նախագահ Էմմա Նարդի հանդիպման ժամանակ:  Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության  եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Երեւանում նմանատիպ գիտաժողովի անցկացումը կխթանի Հայաստանում եւ, մասնավորապես, Երեւանում թանգարանային գործի նորագույն մեթոդներով կազմակերպմանը, ինչպես նաեւ  յուրօրինակ ազդակ կհանդիսանա զբոսաշրջային ոլորտի զարգացման համար»,- նկատել է Արամ Սուքիասյանը: Թանգարանային միջազգային խորհրդի (ICOM) կրթական եւ մշակութային կոմիտեի նախագահ Էմմա Նարդին նշել է, որ այդպիսով կամրապնդվի Թանգարանային միջազգային խորհրդի եւ Հայաստանի միջեւ համագործացությունը: «Գիտաժողովը Երեւանում անցկացնելու շարժառիթը Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելն է: Տպավորված եմ ձեր երկրի գեղեցկությամբ, մշակութային ժառանգության հարստությամբ, ժողովրդի հյուրընկալությամբ»,- հավելել է Էմմա Նարդին:

Ամենամյա գիտախողովը անցյալ տարի տեղի է ունեցել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում, իսկ հաջորդ տարի նախատեսված է անցկացնել Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում:

Նշենք, որ Երեւանում գիտաժողովն անցկացվելու է հոկտեմբերի 20-25-ը, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում: Գիտաժողովին մասնակցելու համար արդեն հերթագրվել են 30 երկրների 50 թանգարաններից շուրջ 200 պատվիրակներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ