News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շփման գծում միջադեպերով Բաքուն փորձում է շանտաժի ենթարկել միջազգային հանրությանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Մեկնաբանելով շփման գծում գրանցված վերջին միջադեպը, որի ընթացքում հայ զինծառայող է զոհվել, Դ. Բաբայանը նշեց, որ Ադրբեջանի այդպիսի վարքը դուրս է ողջամտության սահմաններից: «Բարձր մակարդակի ցանկացած հանդիպման կամ տարածաշրջանային նշանավոր այցի նախօրեին ադրբեջանական կողմը խախտում է հրադադարը, թեեւ, կարծես թե, հենց այդ ժամանակ է անհրաժեշտ դրսեւորել ավելի զուսպ պահվածք` հաշվի առնելով նաեւ, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է: Մյուս կողմից, Բաքուն ընտրել է միջազգային հանրութանը շանտաժի ենթարկելու էֆեկտիվ տարբերակ` այդպիսով նա ցանկանում է ուշադրութուն գրավել եւ իր ներքին տնտեսական խնդիրների լուծման համար աջակցություն ստանալ:

Հայտնի է, որ Ադրբեջանի բյուջեն ունի ընդգծված ռազմական գերակշռություն: Դրանից բացի սուր է նաեւ ազգային հարցը», - ավելացրեց Դ. Բաբայանը: Ռազմական ագրեսիայի մեկ այլ պատճառ է` հանրային գիտակցության մեջ վառ պահել հայերի եւ Արցախի կերպարը որպես Ադրբեջանին թիվ մեկ թշնամու:

Այդուհանդերձ, ըստ Բաբայանի, բանակցությունների շրջանակում ցանկացած միջազգային հանդիպում, այդ թվում երկու երկրների ԱԳ նախարարների այսօրվա փարիզյան հանդիպումը, այսպես թե այնպես որոշակի արդյունք է բերում, քանի որ վերստին բարձրաստիճան մակարդակով բացառվում է հակամարտության լուծումը ռազմական եղանակով:

«Սակայն դժվար թե այսօրվա հանդիպումը բեկումնային դառնա», -ավելացրեց Դ. Բաբայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ