News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ.

«Մեր երկրները կողմերի հետ կշարունակեն սերտ աշխատանքը», - ասվում է  «քսանյակի» ընդունած փաստաթղթում: - Մենք նրանց կոչ ենք անում ամբողջությամբ օգտագործել Մինսկի խմբի համանախագահների միջնորդական աջակցությունը: Սակայն, խաղաղությունը վերջին հաշվով, կախված կլինի ոչ թե միակողմանի առավելության հասնելու ձգտումից, այլ կողմերի միասնական համաձայնության եւփոխընմբռնման պատրաստակամությունից, ինչն էլ խաղաղություն կբերի բոլոր ժողովուրդներին եւապագա սերունդներին»,- նշվում է փաստաթղթում:

Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի առաջնորդներն ընդգծել են, որ «Ռազմական ուժի կիրառումը չի կարգավորի հակամարտությունը եւմիայն ավելի կերկարաձգի տարածաշրջանի ժողովուրդների տառապանքներն ու զրկանքները, որոնց արդեն երկար ժամանակ է ենթարկվում են այդ տարածաշրջանում բնակվող ժողովուրդները:

«Միայն խաղաղ, բանակցություններով ձեռք բերված կարգավորումն ընդունակ կլինի դորս գալ ստեղծված իրավիճակից եւ կապահովի տարածաշրջանի ապահով եւբարեկեցիկ ապագան»,- ասված է հայտարարության մեջ:

«Մենք ցավում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վճռական քայլեր չձեռարկեցին, ինչի մասին կոչ էին արել մեր երկրները համատեղ հայտարարությամբ, որն ընդունվել էր 2011թ. Դովիլում,- ասված է փաստաթղթում: - Այնուամենայնիվ, արդեն ձեռք բերված առաջընթացը պետք է ազդակ հաղորդի համընդհանուր խաղաղության ապահովմանն ուղղված շրջանակային պայմանավորվածության ավարտին»: Օբաման, Պուտինը եւ Օլանդը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «կատարել պարտավորությունը, արագացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման  հիմնական սկզբունքները, որոնք նշված են հունվարի 23-ին Սոչիում արված հայտարարությունում»: ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները կոչ են արել նաեւ Հայաստանին եւ Ադրբեջանին «բանակցություններում զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից,  պահպանել 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագիրը եւ  խուսափել թշնամական լարված հռետորաբանությունից»,- հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունիսի 18-ին Փարիզում տեղի է ունեցել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը նվիրված ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ:  Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական նեկայացուցիչ Անջել Կասպրշիկը: Ըստ հանդիպման արդյունքների` ընդունվել է հայտարարություն:

Հունիսի 18-ին էլ ադրբեջանական կողմը նորից խախտել է  հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի  ռազմական ուժերի շփման գծում, որի հետեւանքով զոհվել է զինծառայող, 1993 թվականին ծնված Արամ Սիմոնի Գյուլնազարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ