News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Սահմանադրական դատարանը հունիսի 19-ին մերժել է ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 38 ընտրատարածքում ընտրությունների արդյունքներով տվյալ ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրվելու մասին թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասին պատգամավորի թեկնածու` «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունների դաշինքի անդամ, անկուսակցական Դավիթ Մաթեւոսյանի դիմումը:

«Փաստինֆո» գործակալության փոխանցմամբ, ելնելով գործի քննության արդյունքներից, ՍԴ-ն որոշեց ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մայիսի 11-ի որոշումը թողնել ուժի մեջ: ՍԴ որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՍԴ-ն գտավ, որ սույն գործով «առկա չէ որեւէ իրավափաստարկ, որով կհիմնավորվեր թիվ 38 ԸԸՀ-ի կողմից մայիսի 6-ի ԱԺ-ի մեծամասնական ընտրակարգով արդյունքների վերաբերյալ այլ որոշման կայացումը»:

Նիստին ներկա էին պատասխանող կողմ ճանաչված թ.38 ԸԸՀ-ի նախագահ Սերգեյ Սարգսյանը եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը: Դիմող կողմը, այդ թվում` ՍԴ-ում դիմողի նեկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը բացակայում էր:

Նշենք, որ թիվ 38 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ անդամ Վահե Հակոբյանը` 22 հազար 751 ձայնով: ՀՅԴ-ական Գագիկ Գեւորգյանը ստացել էր 8 հազար քվե, Դավիթ Մաթեւոսյանտ` 1795:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ