News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը հայտարարություն է տարածել` կապված հունիսի 18-ին կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հետ, որում մասնավորապես նշվում է, որ կազմակերպությունը կիսում է երեկ Լոս Կաբոսում /Մեքսիկա/ ԵԱՀԿ համանախագահ երկրների ղեկավարների հիասթափությունն ու առաջարկությունները:

Կազմակերպությունը հատկապես ցավում է, որ Ադրբեջանը շարունակում է արգելափակել վստահության ամրապնդման առանցաքային միջոցառումների իրագործումը, ինչպիսիք են սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմները, դիպուկահարների դուրսբերումը եւ մարդկային շփումների խթանումը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս դանդաղ տեմպերը վտանգներ է առաջացնում տարածաշրջանի եւ Եվրոպայի համար, ասված է հայտարարության մեջ: Ըստ Հայաստանի Եվրոպացի բարեկամների, լարվածությունը վաղուց արդեն անցել է փոքր միջադեպերից՝ վերածվելով հրետանային ռմբակոծության եւ սահմանի մյուս կողմը ներթափանցման:

Վստահության ամրապնդման համար ոչ մի հեռանկար չի մնացել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի անցյալ շաբաթվա եւ երեկվա հայտարարություններից հետո, որոնցով նա մերժել է կատարել ԵԱՀԿ կոչերը՝ դուրս բերել դիպուկահարներին եւ ստեղծել միջադեպերի հետաքննության մեխանիզմներ:

Հայաստանի Եվրոպացի բարեկամները կոչ է անում ԵՄ-ին եւ այլ միջազգային դերակատարներին վերջ տալ իրենց՝ «երկու կողմերին ուղղված կոչերը» եւ ավելի կոնկրետ նշել ինչպիսին են սպասելիքները կողմերից յուրաքանչյուրից, հակառակ դեպքում խնդիրների աղբյուրը քաջալերվում է շարունակելու իր վտանգավոր վարքագիծը:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ  Ռուսաստանի նախագահների հայտարարության մեջ ասվում է. «Մեր երկրները կողմերի հետ կշարունակեն սերտ աշխատանքը: Մենք նրանց կոչ ենք անում ամբողջությամբ օգտագործել Մինսկի խմբի համանախագահների միջնորդական աջակցությունը: Սակայն, խաղաղությունը վերջին հաշվով, կախված կլինի ոչ թե միակողմանի առավելության հասնելու ձգտումից, այլ կողմերի միասնական համաձայնության եւփոխընմբռնման պատրաստակամությունից, ինչն էլ խաղաղություն կբերի բոլոր ժողովուրդներին եւապագա սերունդներին»:

Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի առաջնորդներն ընդգծել են, որ «Ռազմական ուժի կիրառումը չի կարգավորի հակամարտությունը եւ միայն ավելի կերկարաձգի տարածաշրջանի ժողովուրդների տառապանքներն ու զրկանքները, որոնց արդեն երկար ժամանակ է ենթարկվում են այդ տարածաշրջանում բնակվող ժողովուրդները»:

«Միայն խաղաղ, բանակցություններով ձեռք բերված կարգավորումն ընդունակ կլինի դուրս գալ ստեղծված իրավիճակից եւ կապահովի տարածաշրջանի ապահով եւբարեկեցիկ ապագան»,- ասված է հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները կոչ են արել նաեւ Հայաստանին եւ Ադրբեջանին «բանակցություններում զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից,  պահպանել 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագիրը եւ  խուսափել թշնամական լարված հռետորաբանությունից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ