News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին  Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանից:

Նրանց փոանցմամբ` Երեւանի եւ բելառուսական քաղաքների միջեւ փոխգործակցության ընդլայնման հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյի հանդիպման ընթացքում: Առանձնակի կարեւորելով Երեւանի եւ բելոռուսական քաղաքների միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ երկուստեք փոխշահավետ համագործակցության ընդլայնման առկա ներուժը, Տարոն Մարգարյանը նկատել է, որ Մինսկի հետ դեռեւս 2002 թվականին կնքած փոխգործակցության համաձայնագիրն այսօր իրապես թարմացման կարիք ունի: «Վստահ եմ կհամաձայնեք, որ այսօր ավելի քան անհրաժեշտ է հստակեցնել բոլոր այն ուղղությունները, որոնց մասով կկարողանանք համագործակցությունն առավել արդյունավետ ու փոխշահավետ դարձնել, հատկապես հաշվի առնելով այն ներուժը, որ առկա է համագործակցությունն այդպիսին դարձնելու համար: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ բաց ենք եւ պատրաստակամ փոխշահավետ ծրագրերի քննարկման եւ դրանց կյանքի կոչման հարցում: Հաշվի առնելով Ձեր ներդրումը Երեւանի եւ բելառուսական քաղաքների միջեւ հաստատված բարեկամական ամուր հարաբերությունների հարցում, վստահ եմ, որ այս դեպքում եւս կանեք հնարավորը, որպեսզի երկուստեք փոխգործակցությունը դառնա առավել առարկայական եւ շահավետ» - նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ստեպան Սուխորենկոն իր հերթին ընդգծել է, որ Երեւանի եւ Մինսկի միջեւ փոխգործակցության ընդլայնման եւ կապերի ամրապնդման հարցում լիովին կիսում է Երեւանի քաղաքապետի դիրքորոշումն ու վստահեցրել է, որ կանի հնարավորը, որպեսզի դրանք հնարավորին շուտ կյանքի կոչվեն: «Բելառուսական արտադրության որոշ ապրանքատեսակներ, մասնավորապես, վերելակներ, աղբատար մեքենաններ ու ներքաղաքային ուղեւորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներ, իրապես մրցունակ կարող են լինել Երեւանում: Ըստ այդմ, վստահ եմ, որ փոխգործակցության ընդլայնման հարցում մենք իսկապես լուրջ ներուժ ունենք եւ այն պետք է օգտագործենք» - նշել է դեսպանը եւ հույս հայտնել, որ փոխգործակցության ընդլայնման առավել համակողմանի քննարկումը տեղի կունենա Երեւանի եւ Մինսկի քաղաքապետերի պաշտոնական հանդիպման ընթացքում եւ Տարոն Մարգարյանին է փոխանցել Մինսկի քաղաքապետ Նիկոլայ Լադուտկոյի պաշտոնական հրավերը:

Փոխգործակցության ընդլայնման ուղղություններն առավել հստակեցնելու համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է պատասխանատու ստորաբաժանումներին ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կքննարկեն բոլոր առաջարկությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ